Соса-Соla-ն 30-80 տոկոսով նվազեցրել է շաքարի պարունակությունը ըմպելիքներում
Соса-Соla ընկերությունը 2017 թվականին ամբողջ աշխարհում 500 ըմպելիքների բաղադրության մեջ 30-80 տոկոսով նվազեցրել է շաքարի պարունակությունը:
Այս մասին հայտնել է Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում Соса-Соla-ի հասարակական քաղաքականության կենտրոնի ավագ տնօրեն Վեթեր Վերմյուլենը՝ ելույթ ունենալով Գայդարյան համաժողովում։
«2017 թվականին մենք որոշակի փոփոխություններ ենք կատարել ամբողջ աշխարհում 500 ըմպելիքների բաղադրության մեջ, մասնավորապես, նվազեցրել ենք շաքարի պարունակությունը: Sprite-ում, Schweppes-ում եւ Fanta-ում մենք շաքարի պարունակությունը նվազեցրել ենք 30-ից մինչեւ 80 տոկոսով»,- հայտարարել է նա:
Coca-Cola-ն ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող ընկերություն է, որը միավորում է գազավորված եւ ոչ գազավորված խմիչքների արտադրանքի ավելի քան 500 բրենդներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: