Բաժիններ՝

Մյանմայում ոստիկանությունը կրակ է բացել բողոքավորների վրա, զոհվել է առնվազն յոթ մարդ

Առնվազն յոթ մարդ է սպանվել, եւս 33-ը՝ վիրավորվել Մյանմայի արեւմուտքի Ռաքհայնի նահանգում բողոքավորների հետ ոստիկանության բախումների հետեւանքով: Այդ մասին հունվարի 17-ին հայտնել է France-Presse գործակալությունը:

Նրա տվյալներով՝ հունվարի 16-ի երեկոյան ոստիկանությունը կրակ է բացել բուդդայականների բազմության վրա, որոնք փորձում էին գրավել կառավարական շենքը: Իրավակարգի պահապանների ներկայացուցչի խոսքով՝ բողոքի ակցիայի մասնակիցները չեն արձագանքել նախազգուշական կրակոցներին:

Նա նաեւ նշել է, որ վերքեր են ստացել շուրջ 20 ոստիկաններ, որոնց բողոքավորները քարկոծել են, ինչպես նաեւ 13 ցուցարարներ: Ինչպես նշում է The Straits Times թերթը, բողոքի ակցիային մի քանի հազար մարդ է մասնակցել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս