Թրամփի առողջությունը գերազանց վիճակում է. Սպիտակ տան բժիշկ
Սպիտակ տան բժիշկ Ռոնի Ջեքսոնն ԱՄՆ-ի նախագահի բժշկական զննությունից հետո հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը գտնվում է գերազանց վիճակում եւ լիովին պիտանի է իր վրա դրված պարտականությունների կատարման համար:
Այդ մասին գրել է The Hill-ը: «Բոլոր տվյալները վկայում են, որ նախագահն առողջ է եւ այդպիսին կմնա մինչեւ իր ժամկետի վերջը»,- հայտարարել է նա: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Թրամփին ինչպես է հաջողվում մնալ նման լավ վիճակում, չնայած «ֆաստֆուդով» սնվելու նրա սովորությանը եւ ըստ որում չզբաղվելով ֆիզիկական վարժություններով, բժիշկը պատասխանել է. «Նա անհավատալի լավ գեներ ունի»:
Բացի այդ, Ջեքսոնը հայտնել է, որ «Թրամփն օրական քնում է միայն 4 – 5 ժամ»: Բժշկի կարծիքով՝ «դա այն է, ինչ հարկավոր է նրա օրգանիզմին, եւ, հավանաբար, այդ պատճառով է նա այդքան հաջողակ մարդ»: Սպիտակ տան բժիշկը պատմել է, թե նախագահը պնդել է, որ ստուգեն իր հոգեկան առողջությունը, թեեւ բժիշկները դրա անհրաժեշտությունը չէն տեսնում: Թրամփը հավաքել է0 բալ կոգնիտիվ գործառութների գնահատման մոնրեալյան սանդղակի 30 բալից (այս թեստավորումը բացահայտում է Ալցհայմերի հիվանդության եւ դեմենցիայի այլ տեսակների ախտանիշները), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: