Բաժիններ՝

Ֆիլիպինների իշխանություններն ընդլայնել են տարահանման գոտին հրաբխի սպառնալիքի պատճառով

Ֆիլիպինների իշխանությունները շարունակում են տեղի բնակիչների տարահանումը Մայոն հրաբխի ժայթքման՝ պահպանվող սպառնալիքի պատճառով: Այդ մասին հայտնել է Philippine Star հրատարակությունը:

AP գործակալությունը նշում է, որ Ֆիլիպինների Ալբայի նահանգում գրեթե 15 հազար բնակիչներ են հեռացել արթնացած Մայոն հրաբխի մերձակա 7 կիլոմետր շառավղի տարածքում գտնվող բնակավայրերից: Հրաբխի հավանական ժայթքման պատճառով նաեւ ժամանակավորապես դադարեցված են պարապմունքները տեղի դպրոցներում:

Որոշ ուսումնական հաստատություններ իշխանությունների ցուցումով վերասարքավորել-դարձրել են ժամանակավոր տեղավորման կենտրոններ: Մասնագետները մի քանի ժամում ինը ցնցումներ են գրանցել, դրանցից չորսն ուղեկցվել են լավայի ժայթքմամբ եւ հրաբխային մոխրի արտանետմամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031