Բաժիններ՝

Հայաստանում ռուսական ավիաբազայի օդաչուները ոչնչացրել են պայմանական հակառակորդին

Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ավիաբազայի բանակային ավիացիայի օդաչուները թռիչքային-տակտիկական վարժանքների ընթացքում ոչնչացրել են պայմանական հակառակորդի ցամաքային թիրախները:

Վարժանքների առաջին փուլում օդաչուները փորձարկել են վերթիռը, պարզ թռիչքային վարժանքներն օդանավակայանի վրա, վայրէջքը, ինչից հետո թռել են «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարան եւ մոտոհրաձգային ստորաբաժանումների հետ գործակցել տարբեր առաջադրանքներ կատարելիս:

Թռիչքային անձնակազմերը ուսումնամարտական առաջադրանքներ են կատարել զույգերով եւ օղակների կազմում: Պայմանական հակառակորդի առավել կարեւոր զրահապատ թիրախներին եւ կենդանի ուժերին ավիացիոն հարված է հասցվել էլեկտրոնային արձակումներով, չկառավարվող հրթիռային զենքի կիրառմամբ: Մի-24Պ եւ Մի-8ԱՄՏՇ ուղղաթիռների անձնակազմերն առաջադրանքներ են կատարել ցածր ամպամածության, վատ տեսանելիության եւ բարձրլեռնային տեղանքի բարդ պայմաններում:

Թռիչքային տակտիկական վարժանքներին շուրջ 300 զինծառայողներ են մասնակցում թռիչքային անձնակազմի, ապահովման ցամաքային ծառայությունների եւ մոտոհրաձգային ստորաբաժանումների թվից, գործի է դրված ավելի քան 50 միավոր ռազմական ու ավիացիոն տեխնիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս