Բաժիններ՝

«Եվրամիությունը կշարունակի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը». Տուսկ

Եվրամիությունը կշարունակի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությունը Ուկրաինայի հակամարտության շրջանակներում:

Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: «Երեք ու կես տարի մենք ուկրաինացիներին ակտիվորեն օգնել ենք ռուսական ագրեսիայի դեմ հանդիման: Մենք կշարունակենք այդ քաղաքականությունը»,-ասել է նա՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում:

Հեռարձակումն իրականացրել էԵՄ-ի ինստիտուտների հեռուստատեսությունը: ԵՄ-ն 2014 թվականին Ռուսաստանի դեմ սահմանափակիչ տնտեսական միջոցներ է սահմանել Ուկրաինայի հակամարտության ֆոնին եւ ավելի ուշ ընդլայնել դրանք: ԵՄ-ի անդամ երկրների ղեկավարները 2015 թվականի մարտին դրանց գործողությունը կապակցել են համաձայնագրերի ամբողջական կատարման հետ:

Դեկտեմբերին Եվրամիության խորհուրդը որոշում է ընդունել Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները մինչեւ 2018 թվականի հուլիսի 31-ը երկարացնելու մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս