Թուրքիայի նպատակը տարածաշրջանում խաղաղության, հանգստության և կայունության ապահովումն է, մենք պատրաստ ենք երկխոսել բոլորի հետ․ Էրդողան

Թուրքիայի նպատակը տարածաշրջանում խաղաղության, հանգստության և կայունության ապահովումն է, մենք պատրաստ ենք երկխոսել բոլորի հետ։ Այս մասին Bosphorus դիվանագիտական ​​ֆորումում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նրա խոսքով՝ համաշխարհային խաղաղությունն ու անվտանգությունն այսօր զիջել են պատերազմի և անկայունության անվերջանալի հորձանուտին։

«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաղթողների կողմից հաստատված կարգը կորցրել է և՛ հեղինակությունը, և՛ ֆունկցիոնալությունը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նման մեխանիզմները ստեղծվել են մարդասիրական աղետները կանխելու համար։ Սակայն այսօր այն կառույցները, որոնք պետք է լուծումների բանալին լինեին, դարձել են խնդրի մի մասը»,- ասել է նա։

«Մենք միայն մեկ նպատակ ունենք՝ դա տարածաշրջանում խաղաղության, հանգստության և կայունության ապահովումն է։ Թուրքիան ունակ է երկխոսել բոլորի հետ՝ խաղաղության, կայունության, հանգստության և արդարության համար»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս