Բաժիններ՝

Պուչդեմոնն Իսպանիայի Սահմանադրությանը հավատարմության երդում է տվել պատգամավորի աթոռ ստանալու համար

Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնն Իսպանիայի Սահմանադրությանը եւ Տարածաշրջանային կանոնադրությանը հավատարմության երդում է տվել անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին ինքնավարությունում կայացած ընտրությունների արդյունքներով պատգամավորական մանդատ ստանալու համար: Այդ մասին հայտնել է EFE գործակալությունը:

Գործակալության տեղեկատվությամբ՝ մինչեւ Կատալոնիայի խորհրդարանի սահմանադիր նիստը, որը նախատեսված է հունվարի 17-ին, քաղաքական ուժերից ընտրված պատգամավորները պետք է, այլ բաների թվում, ներկայացնեին Կանոնադրությանը եւ Սահմանադրությանը հետեւելու գրավոր խոստում:

Պուչդեմոնը նշել է, որ հավատարմության երդում է տվել «իրավաբանական պահանջների պատճառով»: «Ես խոստանում եմ գործել Կատալոնիայի ժողովրդի կամքին լիակատար հավատարմությամբ»,- հավաստիացրել է ինքնավարության նախկին ղեկավարը, որը փախել է Բելգիա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031