Շուրջ 4000 տարի առաջ տնկված ձիթենին ճանաչվել է Իտալիայի ամենահին ծառը
Իտալիայի գյուղատնտեսության, անտառտնտեսության եւ պարենամթերքի նախարարությունը կազմել է երկրի ամենահին ծառերի ցուցակը։
«Ծառերի այս առաջին ցուցակագրումն արդյունավետ միջոց է դարձել մեր երկրի բնական հարստության մասին գիտելիքների տարածման համար»,-հայտարարել է այդ գերատեսչության ղեկավար Մաուրիցիո Մարտինան: Ռեեստրը գլխավորում է Սարդինիայում աճող ձիթենին, որը տնկվել է մոտավորապես 4 հազար տարի առաջ:
«Վետերանի» ճյուղերը բարձրանում են մինչեւ 14 մետր, իսկ նրա ճյուղատարած պսակի տրամագիծը գերազանցում է 21 մետրը: Ինչպես նշում են նախարարությունում, այն եվրոպայի ամենահին ծառերից մեկն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: