Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն դատապարտել է Կոսովոյում սերբ քաղաքական գործչի սպանությունը

ՆԱՏՕ-ն դատապարտել է Կոսովոյում սերբ քաղաքական գործիչ Օլիվեր Իվանովիչի սպանությունը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Օանա Լունգեսկուն՝ շեշտելով, որ անկախ ամեն ինչից՝ Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերը շարունակելու են ապահովել տարածաշրջանային անվտանգությունը:

Միաժամանակ ՆԱՏՕ-ի պաշտոնյան կոչ է արել Սերբիային և Կոսովոյին շարունակել երկխոսությունը:

«ՆԱՏՕ-ն դատապարտում է Օլիվեր Իվանովիչի սպանությունը: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել, որպեսզի նվազեցվի լարվածությունը և դատական իշխանությունների համար լիարժեք հնարավորություն ստեղծվի հետաքննել այդ հանցագործությունը»,- ասել է Լունգեսկուն:

Նա նաև շեշտել է, որ Կոսովոյի անվտանգության ապահովման ՆԱՏՕ-ի KFOR ուժերը շարունակելու են իրենց գործունեությունը երկրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս