Բաժիններ՝

ԱԷՄԳ-ն հայտարարել է Իրանի միջուկային օբյեկտներում ստուգումները վերսկսելու մասին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ վերսկսել է ստուգումները Իրանի միջուկային օբյեկտներում։ Այս մասին գրում է Al-Mayadeen-ը։ 

Նշվում է, որ ստուգումներն անցկացվում են գաղտնի ռեժիմով. «Մենք չենք կարող բացահայտել ստուգված վայրերը, բայց կարող ենք հաստատել, որ դրանք այս շաբաթ անցկացվել են։ 

2025 թվականի սեպտեմբերի 9-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Կահիրեում համաձայնագիր են ստորագրել միջուկային համագործակցությունը նոր շրջանակներում վերսկսելու վերաբերյալ։ Նշվում է, որ ԱԷՄԳ-ի հետ վերջերս կնքված համաձայնագիրը նշանակալի քայլ է վստահությունը վերականգնելու և միջուկային ոլորտում համագործակցությունը վերսկսելու գործում։

Համաձայնագիրն Արաղչիի և Գրոսիի միջև ստորագրվել է Կահիրեում երեք ժամ տևած հանդիպման ժամանակ։ Իրանը և ԱԷՄԳ-ն նախկինում Վիեննայում և Թեհրանում անցկացրել էին բանակցությունների երեք փուլ՝ փորձելով գտնել առաջ շարժվելու գործնական ուղի։

ՄԱԿ-ի միջուկային գործակալության ղեկավարը նոր համաձայնագիրը որակել է որպես «կարևոր քայլ ճիշտ ուղղությամբ»։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս