Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն 140 մարդուց բաղկացած նվագախումբ կուղարկի Փյոնչհանի Օլիմպիադային. Yonhap News Agency

ԿԺԴՀ-ն 140 մարդուց բաղկացած նվագախումբ կուղարկի ձմեռային Օլիմպիադային, որը փետրվարի 9-ից մինչեւ 25-ն անցկացվելու է հարավկորեական Փյոնչհան քաղաքում:

Այդ մասին հայտնել է Yonhap News Agency գործակալությունը: Նրա տվյալներով՝ հյուսիսկորեացի երաժիշտները համերգներ կտան Սեուլում եւ Կաննին քաղաքում, որտեղ տեղի կունենա օլիմպիական միջոցառումների մի մասը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նվագախումբը Հարավային Կորեայի հետ սահմանը կհատի ոտքով: Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն հունվարի 15-ին բանակցություններ են սկսել 2018 թվականի Օլիմպիադա հյուսիսկորեացի արտիստների այցելության հարցի շուրջ:

Երկխոսությունն անցկացվում է հյուսիսկորեական կողմի Փանմունջոմ սահմանային կետում: Տարվա սկզբին ջերմացում է դիտվում Հյուսիսի եւ Հարավի փոխհարաբերություններում: Երկու տարվա ընթացքում առաջին անգամ նրանք Փանմունջոմ սահմանային կետում բանակցություններ են անցկացրել նախարարների մակարդակով: Դրանց արդյունքներով՝ կողմերը որոշել են, որ ԿԺԴՀ-ն Փյոնչհանի Օլիմպիադա կուղարկի պատվիրակություն, որում կընգրկվեն իշխանությունների ներկայացուցիչները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս