Բաժիններ՝

ԱՄՆ-ը կիսով չափ կրճատել է պաղեստինցիների օգնության ՄԱԿ-ի հիմնադրամի ֆինանսավորումը

ԱՄՆ-ի վարչակազմը որոշում էկայացրել կրճատել ՄԱԿ-ի՝ Պաղեստինցի փախստականների օգնության եւ աշխատանքների կազմակերպման մերձավորարեւելյան գործակալությանն արվող վճարումները՝ 125 միլիոն դոլարից մինչեւ 60 միլիոն դոլար:

Այդ մասին հունվարի 16-ին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հայտարարությունը: «Եկել է մյուս երկրների ժամանակը, որոնցից մի քանիսն ավելի ունեւոր են՝ ստանձնելու պատասխանատվությունը տարածաշրջանի կայունության եւ եւ անվտանգության համար»,- ասված է հայտարարության մեջ, որտեղ նաեւ նշված է, որ 60 միլիոն դոլարը, Պետդեպի կարծիքով՝ ֆինանսավորման բավականաչափ ծավալ է, որպեսզի գործակալությունը շարունակի աշխատանքը:

ՄԱԿ-ի Մերձավորարեւելյան գործակալությունն ապահովում է պաղեստինցի ուսուցիչների եւ բուժաշխատողների աշխատավարձերի վճարումը Հորդանանում, Գազայի հատվածում եւ Արեւմտյան ափին: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ մտադիր է կրճատել պաղեստինցիների օգնությունն այն բանից հետո տեղի ունեցած անկարգությունների ֆոնին, երբ ԱՄՆ-ը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031