Բաժիններ՝

Լոնդոնում բացվել է ԱՄՆ-ի դեսպանության՝ Թրամփի կողմից քննադատված նոր շենքը

Լոնդոնում աշխատանքն է սկսել ԱՄՆ-ի նոր դեսպանատունը, որը գտնվում է Լոնդոնի կենտրոնական մասի Նայն Էլմս լեյն փողոցում: Այդ մասին ասված է Twitter-ում դեսպանատան օգտահաշվում:

«Ասոշիեյթեդ պրես» գործակալության հաղորդագրության համաձայն, դեսպանատան արժեքը կազմել է 1 մլրդ դոլար, եւ դա ամենաթանկ դիվանագիտական ներկայացուցչությունն է, որը երբեւիցե կառուցվել է ԱՄՆ-ի կողմից: Կառույցի համար բոլոր միջոցները ստացվել են Լոնդոնում ԱՄՆ-ի մյուս դիվանագիտական սեփականության վաճառքից:

Նոր շենքը գրեթե կրկնակի մեծ է նախորդ դեսպանատնից, որը գտնվում էր Գրոսվենոր հրապարակում: Բացումը տեղի է ունեցել առանց հանդիսավոր արարողության: Դեսպանության հին շենքը , որը կառուցվել է ճարտարապետ Էերո Սաարինենի կողմից, վաճառվել է Օբամայի վարչակազմի օրոք: BBC-ն դրա արժեքը գնահատում է 300-500 մլն ֆունտ ստեռլինգ: Շենքը ձեռք է բերել Կատարի Qatari Diar ընկերությունը, որը նախկին դեսպանատունը դարձնում է լյուքս դասի հյուրանոց:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է դեսպանատան կառուցման որոշումը՝ նշելով դրա թանկ լինելը:

Անցյալ շաբաթ Դոնալդ Թրամփը չեղարկել է իր այցը Լոնդոն՝ դա բացատրելով դեսպանության նոր շենքի բացման հետ կապված իր դժգոհությամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս