
Եղիսաբեթ Երկրորդ թագուհին և Մեգան Մարքլն առաջին անգամ միասին դուրս են եկել հանրության առջև

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին եւ Սասեքսի դքսուհին հունիսի 14-ին այցելել են Չեշիրի կոմսություն. սա առաջին թագավորական միջոցառումն է, որին նրանք մասնակցում են միասին, տեղեկացնում է BBC-ին:
Նորին Գերազանցությունը եւ նորաթուխ դքսուհի Մեգանը պաշտոնապես բացել են Mersey Gateway կամուրջը եւ Չեսթերի Storyhouse թատրոնը:
Դքսուհին առաջին անգամ է միջոցառման այցելում թագուհու հետ, բայց առանց իր ամուսնու՝ այքայազան Հարրիի:
Հազարավոր մարդիկ Չեսթերի փողոցներում հավաքվել էին Եղիսաբեթ Երկրորդի եւ Սասեքսի դքսուհու ժամանելուց մի քանի ժամ առաջ:
Եղիսաբեթ Երկրորդին եւ դքսուհուն, որոնք թագավորական գնացքից իջել են «Ռանքոռն» կայարանում, ողջունել են հարյուրավոր դպրոցականներ:
Չեսթեր այցի համար դքսուհին ընտրել էր Givenchy ֆիրմայի նուրբ կրեմագույն զգեստ: Թագուհին հագել էր Սթյուարթ Փարվինի բաց-կանաչ կոստյում եւ դրել Ռեյչել Թրեւոր Մորգանի գլխարկ: