
Իտալիայի պետական պարտքը հասել է պատմական առավելագույնին՝ 2․311 տրլն եվրոյի

Իտալիայի պետական պարտքի չափը ընթացիկ տարվա ապրիլին հերթական ռեկորդն է սահմանել եւ հասել պատմական առավելագույնին՝ գերազանցելով 2․311 տրլն եվրոն: Այդ մասին հունիսի 15-ին հայտնել է երկրի Կենտրոնական բանկը:
Banca d՚Italia-ի (ԿԲ) վերջին տվյալների համաձայն, միայն ապրիլ ամսվա ընթացքում սուվերեն պարտքի ծավալն աճել է 9․3 մլրդ եվրոյով: Այդ աճը տեղի է ունեցել հիմնականում շրջանառության մեջ գտնվող կանխիկ փողերի զանգվածի ավելանալու, ինչպես նաեւ կենտրոնական պետական վարչակազմի ծախսերի մեծանալու հետեւանքով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: