
Չինաստանում փրկարար ուղղաթիռ է կործանվել

Չինաստանի հարավ-արևմտյան Յունյան նահանգում փրկարար ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել է անձնակազմի երեք անդամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Փրկարար առաքելությամբ ուղղաթիռը մի հիվանդանոցից տեղափոխվելիս է եղել մեկ այլ հիվանդանոց, սակայն ճանապարհին կործանվել է: Թե որն է եղել կործանման պատճառը, հայտնի չէ:
Ուղղաթիռի անձնակազմի բոլոր երեք անդամները մահացել են: