Բաժիններ՝

Կալիֆորնիայում վերականգնել են էֆթանազիան

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի վերաքննիչ դատարանը վերականգնել է օրենքը, որը թույլատրում է մահացու հիվանդ մարդկանց ենթարկել էֆթանազիայի: Այս մասին հայտնում է LosAngeles Times-ը:

Օրենքը թույլատրում է հիվանդներին, ում ապրելու համար մնացել է ավելի քիչ, քան կես տարի, ընդունել մահացու դեղամիջոցներ:

«Որոշումը թեթևացում կբերի Կալիֆորնիայում բնակվող որոշ հիվանդների, նրանց ընտանիքների ու բժիշկների համար»,- հայտարարել է Կալիֆորնիայի գլխավոր դատախազը:

Էֆթանազիան ներկայում գործում է ԱՄՆ Վաշինգտոն, Օրեգոն, Կալիֆորնիա, Վերմոնտ, Մոնտանա, Կոլորադո, Հավայի նահանգներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930