Բաժիններ՝

ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարեց Չինաստանից ներկրվող ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին

ԱՄՆ-ի իշխանությունները 25 տոկոսի չափով լրացուցիչ մաքսատուրքեր են սահմանել 1,1 հազար անուն չինական ապրանքների վրա՝ մոտավորապես 50 մլրդ դոլար ընդհանուր գումարով: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի Առեւտրական ներկայացուցչի վարչության մամուլի տեղեկագրում:

«Մեզ անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ պաշտպանելու ԱՄՆ-ի առաջատարությունը տեխնոլոգիաների եւ ինովացիաների ոլորտում այն աննախադեպ սպառնալիքից, որը պայմանավորված է Չինաստանի կողմից մեր մտավոր սեփականության հափշտակմամբ, ամերիկյան տեխնոլոգիաների հարկադրական փոխանցմամբ եւ մեր համակարգչային ցանցերի վրա կիբեռգրոհներով»,-հայտարարել է ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը:

Նշվում է, որ ապրանքների անվանացանկը կարող է վերանայվել ամերիկյան այն ընկերությունների պահանջով, որոնք շահագրգռված են չինական որոշակի ապրանքների ներմուծմամբ:

Չինաստանն իր հերթին խոստացել է անհապաղ համաչափ պատասխան տալ ամերիկյան մաքսատուրքերին: Այդ մասին ասված է Չինաստանի առեւտրի նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Չինաստանն առեւտրական պատերազմ չի ցանկանում, բայց հարկադրված է պատասխան միջոցներ ձեռնարկել, մամուլի տեղեկագրի տեքստից մեջբերում է արել Bloomberg գործակալությունը:

Նախարարության ներկայացուցիչների կարծիքով, ԱՄՆ-ի գործողությունները կհարվածեն երկու երկրներին եւ ի չիք կդարձնեն նախորդ ձեռքբերումներն առեւտրի հարցերում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930