Հավայիում թանկարժեք քարերի անձրև է տեղացել հրաբխի ժայթքման պատճառով
Մեծ կղզում Կիլաուեա հրաբուխը, որը հինգերորդ շաբաթն է, ինչ ժայթքում է, հանգեցրել է օլիվին (ձիթակն) թանկարժեք քարերի արտանետման, որոնք տեղացի բնակիչները գտնում են փողոցներում եւ լողափերին: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:
Կանաչ գույնի մանր թանկարժեք քարերը, որոնք տարածված են հրաբխային ապարներում, դուրս են նետվում ժայթքման հետ: Տեղացի բնակիչներն օլիվինները կոչում են «Կիլաուեայի փոքրիկ քարեր» եւ հավատացնում են, որ այժմ դրանց իսկական անձրեւ է:
Հավայիների համալսարանից երկրաբան Շերիլ Գանսեքին, որն ուսումնասիրում է Կիլաուեայի լավայի բաղադրությունը, հավաստել է, որ հայտնաբերված թանկարժեք քարերը կապված են ժայթքման հետ: Բարձրորակ օլիվինի արժեքը կազմում է շուրջ 450 դոլար մեկ կարատի դիմաց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
https://twitter.com/ErinJordan_WX/status/1006147665275453440?ref_src=twsrc%5Etfw&ref_url=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F937604.html