
«Դա լավ, բարի երազ է»․ Վալենտինա Տերեշկովան մինչ օրս երազում տեսնում է տիեզերքը

Առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերաշկովան լրագրողներին պատմել է, որ երազում դեռ տեսնում է տիեզերքը, և դա լավ, բարի երազ է:
«Երազում տեսնում եմ: Դա լավ, բարի երազ է»,- ասել է Տերեշկովան՝ իր թռիչքի 55-ամյակին նվիրված միջոցառումներից մեկի ժամանակ։
Նա պատմել է, որ իր թռիչքի մասին հիշելիս միշտ մտաբերում է մորը.
«Այն ժամանակ ամեն ինչ շատ գաղտնի էր: Նա չգիտեր՝ որտեղ եմ ես, ինչ եմ անում: Եվ նրան չանհանգստացնելու համար, քանի որ նա ուներ առողջական խնդիրներ, ես 10 նամակներ եմ գրեցի և խնդրեցի իմ գործընկերներին մի քանի օր անց դրանք նրան ուղարկել»: Երբ Տերեշկովան արդեն տիեզերքում է լինում, նրա մայրը կարդում է նամակ այն մասին, որ դուստրը պարաշյուտով թռիչքներ է իրականանցում:
«Մի օր էլ նրա մոտ եկավ մեր հարևանուհին ու ասաց՝ «Քո Վալենտինան տիեզերքում է»», – հիշում է առաջին կին տիեզերագնացը։
Նշենք, որ ռուս տիեզերագնացն իր առաջին թռիչքը կատարել է 1963 թ. հունիսի 16-ին Վոստոկ-6 տիեզերանավով՝ տիեզերքում մնալով մոտ 3 օր: