Բենքսիի նկարի հափշտակումը հայտնվել է տեսանյութում
Կանադայի Տորոնտո քաղաքում նկարիչ Բենքսիի «Սայլակներ որսացողները» նկարը գողացել են ցուցահանդեսից: Այս մասին հայտնել է CBC News-ը: Տեսահսկման խցիկների կադրերում, որոնք տարածել է տեղի ոստիկանությունը, երեւում է, թե ինչպես է սեւ բաճկոնով, ներկաքողարկված կեպիով եւ դեմքը թաշկինակով ծածկած տղամարդը նկարն իջեցրել պատից եւ անարգել հեռացել: Նշվում է, որ կողոպտիչը գործել է ցուցահանդեսի պաշտոնական բացումից ընդամենը մի քանի ժամ առաջ:
Փորձագետները նկարը գնահատում են 45 հազար դոլար: Հեռուստաալքը նշում է, որ ընդամենը ցուցահանդեսում ներկայացված են 35 միլիոն դոլարի գործեր:
Բենքսին ինքը ցուցահանդեսի անցկացմանը հավանություն չի տվել: Բենքսին սթրիթ-արտի անգլիացի անդերգրաունդային նկարիչ է, որի ինքնությունն անհայտ է: Բենքսիի գրաֆիտներն սկսել են փողոցներում հայտնվել 1990-ական թվականների սկզբից: Ներկայում նրա գործերը գնահատվում են միլիոնավոր դոլարներ եւ զգալիորեն մեծացնում են այն անշարժ գույքի արժեքը, որի վրա զետեղված են, ուստի դրանց փչացումը որակվում է որպես վանդալիզմ: