Բաժիններ՝

Հորդանանն իր դեսպանին հետ է կանչել Իրանից. Al Arabiya

Հորդանանի Հաշիմիթյան Թագավորությունն իր դեսպանին՝ Աբդալլահ Սուլեյման Աբու Ռումանին, հետ է կանչել Իրանի Իսլամական Հանրապետությունից: Այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, որոշումը Թագավորության նախարարների խորհրդի կողմից ընդունվել է Մերձավոր Արեւելքի երկրների գործերին միջամտելու Իրանի քաղաքականության կապակցությամբ:

Նշվում է, որ Հորդանանը ձգտում է հասնել տարածաշրջանային անվտանգության, հատկապես Սաուդյան Արաբիայում եւ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրներում: Վերջին տարիներին Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ դիմակայությունը զգալիորեն սրվել է Եմենում ստեղծված ճգնաժամի պատճառով:

Կառավարական ուժերի կողմից հանդես եկող էր Ռիադը պնդում է, որ Թեհրանն աջակցություն է ցուցաբերում խռովարար հուսիներին եւ զենք է մատակարարում նրանց, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930