Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Մոսկվա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ժամանել է Մոսկվա, որտեղ պլանավորում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ եւ ներկա լինել ֆուտբոլի աշխարհի առաջնության Պորտուգալիա-Մարոկո մրցաղախին: Ըստ ՏԱՍՍ-ի հաղորդման՝ Ռուսաստան Գուտերիշի այցը կտեւի երկու օր։

Լավրովի հետ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բանակցությունները տեղի կունենան հունիսի 21-ին, իսկ այսօր Գուտերիշը ֆուտբոլի կգնա «Լուժնիկի»: Պուտինի հետ հանդիպման ամսաթիվն առայժմ չեն հայտնել ոչ Կրեմլը, ոչ էլ Գուտերիշի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ մտադիր է Մոսկվա այցն օգտագործել երկրի ղեկավարության հետ ՄԱԿ-ին առնչվող խնդիրները քննարկելու համար: Գուտերիշի այցի ծրագրով նաեւ մասնակցություն է նախատեսված «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբի հանդիպմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս