Չինաստանը պատասխան խիստ միջոցներ կձեռնարկի նոր ամերիկյան մաքսերի սահմանման դեպքում
Չինաստանը պատասխան խիստ միջոցներ կձեռնարկի, եթե ԱՄՆ-ը չինական ապրանքների համար նոր մաքսեր սահմանի: Այդ մասին ասված է ՉԺՀ-ի առեւտրի նախարարության հայտարարության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակված հայտարարության մեջ հայտնել է, որ հանձնարարել է պատրաստել 200 միլիարդ դոլար գումարի չինական ապրանքների ցուցակ՝ դրանց նկատմամբ 10 տոկոս լրացուցիչ մաքսերի հնարավոր սահմանման համար, եթե Չինաստանն այսուհետեւ էլ բարձացնի ներմուծվող ամերիկյան արտադրանքի մաքսերը:
«Եթե ամերիկյան կողմը վերջնականապես թռցնի խելքը եւ նոր ցանկ հրապարակի, ապա չինական կողմն ստիպված կլինի ձեռնարկել քանակական ու որակական համալիր միջոցներ եւ վճռական պատախան տալ»,- ասված է Չինաստանի առեւտրական գերատեսչության՝ հրապարակված հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: