
ԵՄ-ի ղեկավարները հունիսի 28-29-ի գագաթնաժողովում կքննարկեն միգրացիոն բարեփոխման հայեցակարգը

Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները եվրոպական միգրացիոն համակարգի բարենորոգման հայեցակարգը կքննարկեն ԵՄ-ի հունիսի 28 – 29-ի գագաթնաժոովում: Հունիսի 19-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է եվրոպական դիվանագիտական մի աղբյուր։
«Եվրոպայի ղեկավարները կքննարկեն Եվրամիության միգրացիոն համակարգի բարենորոգման հայեցակարգը,- նշել է դիվանագետը:- Խոսքը, մասնավորապես, կվերաբերի ապաստան ստանալուց հետո կեցության երկրի փոփոխման արգելափակման միջոցներին»:
Ավելի վաղ մի քանի եվրոպական աղբյուրներ հայտնել են, որ Եվրամիության 28 երկրների ղեկավարները պետք է քննարկեն ԵՄ-ի հետ սահմանակից պետություններում Եվրամիության երկրներում ապաստան ստանալու թեկնածուների ընդունման կենտրոնների ստեղծումը՝ այնուհետեւ ԵՄ այն անձանց կարգավորված մուտքը կազմակերպելու համար, որոնց ապաստան կտարամադրվի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: