Բաժիններ՝

ԱՄՆ-ի Սենատն ընդունեց Պենտագոնի՝ 716 միլարդ դոլարի բյուջեի նախագիծը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հունիսի 18-ին կայացած նիստում ընդունել է 2019 ֆինանսական տարվա համար (սկսվում է ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ից) երկրի պաշտպանության նախարարության բյուջեի եւ քաղաքականության ուղղությունների օրինագիծը: Օրինագիծը հավանության է արժանացել 85 ձայնով, դեմ է հանդես եկել 10 սենատոր:

Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչության ֆինանսավորման ընդհանուր ծավալը, փաստաթղթի տեքստի համաձայն՝ պետք է կազմի 716 միլիարդ դոլար՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պահանջին համապատասխան: Այդ գումարից շուրջ 617 միլիարդ դոլարը նախատեսված է անմիջականորեն Պենտագոնի, իսկ մնացած մասը՝ արտասահմանում գործողությունների շարունակման համար:

Օրինագիծն առաջին հերթին միտված է զինծառայողների թվի ավելացմանը, այն կաճի մոտավորապես 16 հազարով: Բացի դրանից, 2,6 տոկոսով կավելացվի նրանց դրամաբավույթը: 40 միլիարդ դոլար կծախսվի երկրի ռազմաօդային ուժերի արդիականացման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս