
Աստանայում բացվել է ԱՊՀ-ի գիտական ու ստեղծագործական մտավորականության համաժողովը

Աստանայում հունիսի 19-ին բացվել է ԱՊՀ-ի գիտական ու ստեղծագործական մտավորականության 13-րդ համաժողովը։ Երկօրյա հանդիպումը ավելի քան 200 պատվիրակների է հավաքել Ռուսաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղրղզստանից, Ղազախստանից, Մոլդովայից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուկրաինայից եւ Ուզբեկստանից:
Միջոցառման ընթացքում կկայանա ԱՊՀ-ի գլխավոր միջպետական մրցանակի «Համագործակցության աստղի» դափնեկիրների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը, որը շնորհվում է արվեստի, գիտության եւ կրթության բնագավառում նշանակալի ձեռքբերումների համար:
Համաժողովը կավարտվի բանաձեւի ընդունմամբ, որում մասնակիցները կամփոփեն համատեղ աշխատանքի արդյունքենրը եւ կձեւակերպեն մոտակա հեռանկարների խնդիրները: Ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի ուղերձ է հեղել համաժողովի մասնակիցներին: Այն ընթերցել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:
Դրանում նա նա հույս է հայտնել, որ համաժողովի նախաձեռնությունները կծառայեն Համագործակցության երկրներում ինտեգրացիոն գործընթացների ծավալմանը: Պետության ղեկավարը նաեւ նշել է, որ ներկայիս հանդիպման հանգուցային թեման՝ «Երկխոսությունը ԱՊՀ-ում. հումանիտար համագործակցության հեռանկարները 21-րդ դարում», հույժ հրատապ թեմա է:
«Վստահ եմ, որ ձեր առաջարկություններն ու նախաձեռնությունները կծառայեն ԱՊՀ-ի տարածքում ինտեգրացիոն գործընթացների հետագա առաջխաղացմանը, մեր երկրների ժողովուրդների միջեւ բարեկամության եւ փոխըմբռնման ամրապնդմանը»,- ասված է ՌԴ նախագահի ուղերձում: