
Ճապոնիայի արքայադուստրը ժամանել է Սարանսկ՝ ֆուտբոլի մրցախաղի

Ճապոնիայի արքայադուստր Հիսակո Տակամադոն հունիսի 19-ին ժամանել է Սարանսկ, որտեղ կայցելի Ճապոնիայի եւ Կոլումբիայի ֆուտբոլի հավաքականների մրցախաղին: Այդ մասին հայտնել է «Ռոսիա-24» հեռուստաալիքը:
Հեռուստաալիքն ընդգծում է, որ դա 102 տարվա ընթացքում Ճապոնիայի կայսերական ընտանիքի անդամի առաջին այցն է Ռուսաստան: Հեռուստաալիքը ցուցադրել է Սարանսկում ցուցահանդես արքայադստեր այցելության կադրերը: Արքայադուստր Տակամադոն Ճապոնիայի ֆուտբոլի ազգային ասոցիացիայի նախագահն է:
1998 թվկանից նա եղել է յուրաքանչյուր՝ աշխարհի առաջնությունում եւ զոարկցել իր հավաքականին: Հունիսի 21-ին Տակամադոն կմեկնի Կազան՝ Ճապոնիայի հավաքականի մարզաբազա, այնուհետեւ՝ կուղեւորվի Եկատերինբուրգ, որպեսզի անձամբ դիտի Ճապոնիայի եւ Սենեգալի հավաքականների մրցախաղը: