Բաժիններ՝

Ճապոնիայում աճում է երկրաշարժի զոհերի թիվը. Kyodo

Ճապոնիայի Օսակայի պրեֆեկտուրայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է հինգի: Այդ տվյալները հունիսի 19-ին ներկայացրել է Kyodo գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվել էր չորս զոհվածի ու 360 տուժածների մասին:

Ազգային օդերեւութաբանական վարչության տեղեկատվության համաձայն՝ հունիսի 18-ի առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի մագնիտուդը կազմել է 6,1: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր 13 կմ խորության վրա Օսակա պրեֆեկտուրայի հյուսիսում: Այստեղ մեկ օրվա ընթացքում շուրջ երեք տասնյակ հետցնցումներ են տեղի ունեցել ուժգին երկրաշարժից հետո:

Դրանցից չորսը չորսբալանոց ցնցումներ են եղել ըստ Ճապոնիայում ընդունված յոթբալանոց սանդղակի: Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ ուժգին ստորգետնյա ցնցումներն այդ շրջանում հնարավոր են մեկ շաբաթվա ընթացքում: Ուժգին ցնցումների հավանականությունը հատկասպես մեծ է առաջին երկու-երեք օրերին: Երկրաշարժի կապակցությամբ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի դիվանատանն առընթեր աշխատում է ճգնաժամային շտաբը:, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս