Բաժիններ՝

Հայաստանում սկսվել է ռուսական ռազմակայանի անօդաչուների ստորաբաժանման զինծառայողների ուսուցումը

Հայաստանի ռուսական ռազմակայանի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ստորաբաժանումում ծառայություն անցնելու համար ժամանած զինծառայողները ուսուցման են ձեռնամուխ եղել բարձրլեռնային պայմաններում:

Գործնական պարապմունքների սկսվելուց առաջ զինծառայողները ծանոթացել են ժամանակակից անօդաչու ինքնաթիռների տակտիկատեխնիկական բնութագրերին, շահագործման կարգին եւ անվտանգության պահանջներին արդի ռազմական տեխնիկան շահագործելիս, ինչից հետո թռիչքներ կատարելու թույլտվության ստուգարքներ են հանձնել:

Մեկ ամսվա ընթացքում զինծառայողները «Կամխուդ» զորափորձարանում կյուրացնեն լեռնային տեղանքում կողմնորոշվելու, կատապուլտի օգնությամբ ԱԹՍ-ների արձակման եւ չնախապատրաստված բարձրլեռնային հարթակների վրա ինքնաթիռների իջեցման հմտությունները: Անօդաչու թռչող սարքերի հաշվարկների հետ գործնական պարապմունքներում ներգրավված են ռուսական ռազմակայանի 50-ից ավելի զինծառայողներ եւ շուրջ 20 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ անօդաչու ավիացիայի ժամանակակից համալիրներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930