Եվրախորհրդարանի ղեկավարը կարևորել է միգրացիոն խնդրի լուծումը
Եվրամիության ապագան վտանգված է առանց միգրացիոն խնդրի լուծման: Այս կարծիքը հունիսի 19-ի երեկոյան Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին հայտնել է ԵԽ-ի մամուլի ծառայության տարածած կարճ տեսաուղերձում:
«Մենք պետք է միգրացիայի շուրջ համաձայնության հասնենք Եվրախորհրդի հաջորդ նիստում (խոսքը վերաբերում է Եվրամիության հունիսի 28-29-ի գագաթնաժողովին): Գլխավոր գերակայությունը մնում է արտաքին սահմաննների պաշտպանությունը: Առանց այդ խնդրի լուծման Եվրամիության ապագան սպառնալիքի տակ կդրվի»,- հայտարարել է նա:
Տայանին խոստացել է, որ Եվրախորհրդարանն այդ խնդրի լուծման վրա ակտիվորեն աշխատելու է Ավստրիայի հետ սերտ փոխգործակցությամբ, որը հուլիսի 1-ից ընդունում է ԵՄ-ի խորհրդի ռոտացիոն նախագահությունը: Հունիսի 19-ին ավելի վաղ եվրոպական դիվանագիտական մի աղբյուր ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Եվրոպայի ղեկավարները կքննարկեն Եվրամիության միգրացիոն համակարգի բարենորոգման հայեցակարգը: Խոսքը, մասնավորապես, կվերաբերի ապաստան ստանալուց հետո կեցության երկրի փոփոխման արգելափակման միջոցներին:
Բացի այդ, Եվրամիության 28 երկրների ղեկավարները պետք է քննարկեն ԵՄ-ի հետ սահմանակից պետություններում Եվրամիության երկրներում ապաստան ստանալու թեկնածուների ընդունման կենտրոնների ստեղծումը՝ այնուհետեւ ԵՄ այն անձանց կարգավորված մուտքը կազմակերպելու համար, որոնց ապաստան կտարամադրվի: