Բաժիններ՝

«Կլիմայի պաշտպանության հարցերում անգործությունը կհանգեցնի ծախսերի հսկայական աճի». Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախազգուշացրել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի հարցերում անգործության հետեւանքների մասին եւ կոչ է արել ակտիվացնել ջանքերն այդ բնագավառում։

«Անգործության (հետեւանքով) տնտեսական ծախսերը հազիվ թե կարելի է գնահատել, բայց դրանք հսկայական կլինեն»,- ասել է կառավարության ղեկավարը՝ հունիսի 19-ին Բեռլինում ելույթ ունենալով «Պետերսբերգյան կլիմայական երկխոսություն» 9-րդ միջազգային խորհրդաժողովում:

Դրա մասնակիցները քննարկում են, այդ թվում, Փարիզի կլիմայի համաձայնագրի իրագործման հարցերը: Մերկելն ընդգծել է, որ համաշխարհային հանրակցությունը միայն միասնական ջանքերով կարող է լուծել գլոբալ խնդիրները: «Մենք Գերմանիայում պետք է խոստովանենք, որ պետք էավելի լավը լինենք»,- հավելել է կանցլերը՝ նկատի ունենալով այն, որ Գերմանիան չի կարողանա գլոբալ տաքացման դեմ պայքարի բնագավառում հասնել մինչեւ 2020 թվականն առաջադրված նպատակներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930