Բաժիններ՝

ԵՄ-ի դատարանը Լը Պենից պահանջել է Եվրախորհրդարանին վերադարձնել 300 հազար եվրո

Արդարադատության եվրոպական դատարանն օրինական է ճանաչել Եվրախորհրդարանի՝ Ֆրանսիայի «Ազգային ճակատ» աջ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի հասցեագրված պահանջը՝ կառույցին վերադարձնելու այն 300 հազար եվրոն, որը նրա ֆոնդերից ծախսվել է քաղաքական գործչի օգնականին աշխատավարձ վճարելու համար: Այդ մասին ասված է դատարանի՝ հունիսի 19-ին Լյուքսեմբուրգում հրապարակված որոշման մեջ:

«Դատարանը մերժեց տիկին Լե Պենի՝ նշված գումարի փոխհատուցման վերաբերյալ Եվրախորհրդարանի որոշումն անիրավական ճանաչելու հայցը»,-նշվում է որոշման մեջ:

Լե Պենին մերկացրել են այն բանում, որ նա 2010 թվականից մինչեւ 2016 թվականը Եվրախորհրդարանի միջոցներով վճարել է իր օգնականի՝ Կատրին Գրիզեի աշխատանքը, որը, ինչպես պնդվում է, զբաղվում էր ոչ թե եվրոպական գործերով, այլ կուսակցական գործունեությամբ «Ազգային ճակատի» շարքերում: Եվրախորհրդարանը պահանջել էր փողերը վերադարձնել 2016 թվականի վերջին: Մինչդեռ Լե Պենը հայց էր ներկայացրել Արդարադատության եվրոպական դատարան՝ փորձելով վիճարկել այդ պահանջը:

Մարին Լը Պենը մերժել է իր օգնականին ձեւականորեն աշխատանքի տեղավորելու մեղադրանքները, հայտարարելով, որ նրա աշխատանքը հաստատող բոլոր փաստաթղթերը տրամադրված են դատարանին: Համապատասխան տեսագրությունը քաղաքական գործիչը հունիսի 19-ին հրապարակել է Twitter-ի իր էջում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս