ԿԺԴՀ-ն մոտ ժամանակներս ԱՄՆ-ին կհանձնի ամերիկացի զինվորականների աճյունները
Միացյալ Նահանգները հուսով է մոտ ժամանակներս ԿԺԴՀ-ից ստանալ շուրջ 200 ամերիկացի զինծառայողների աճյունները, որոնք զոհվել են 1950-53 թվականների Կորեական պատերազմի ընթացքում: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը:
«Ընթանում է մոտ օրերս աճյունների վերադարձման պլանավորումը, թեեւ վերադարձման ստույգ ժամկետը եւ վայրը տակավին որոշված չեն»,- նշում էհեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ պաշտոնական ներկայացուցիչների թվից:
Հեռուստաալիքի տվյալներով՝ «վարչակազմը պատրաստ է աճյունների ընդունմանն արդեն ընթացիկ շաբաթում, եթե Հյուսիսային Կորեան արագ գործի»:
Աճյունների վերադարձման շուրջը համաձայնությունը ձեռք է բերվել հունիսի 12-ին Սինգապուրում ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի ընթացքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: