ԱՄՆ-ի իշխանությունները պետք է հարգանքով վերաբերվեն Չինաստանի իրավունքներին եւ արդարացի շահերին, որոնք համապատասխանում են զարգացման՝ ընտրված ազգային ուղուն:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Թաուզանդ-Օքս քաղաքում տեղի ունեցած հրաձգության ընթացքում զոհվել է առնվազն 12 մարդ, ներառյալ Վենտուրա օկրուգի փոխոստիկանապետը:
«Կարծում եմ, նման հարցեր բարձրացնելու համար հարմար ժամանակ չէ, քանի որ ՀԱՊԿ անդամ երկրները գլխավոր քարտուղարի հետ կատարվածից ստացան որոշակի բացասական ազդակներ, տպավորություն, թեև չեմ բացառում, որ դա տեղի ունեցավ ՀՀ իշխանությունների փորձառության բացակայության արդյունքում»:
TS Sola նավթատար լցանավը Բերգենի ափերի մերձակայքում բախվել է Helge Ingstad ռազմանավի հետ:
Ինդոնեզիայում Lion Air բյուջետային ավիաընկերության ինքնաթիռը, որում եղել է 145 ուղեւոր, թեւով լապտերասյանն է հարվածել Սումատրա կղզու օդանավակայանում, չվերթի թռիչքը չեղարկվել է:
Նոյեմբերի 7-ի երեկոյան հրաձգություն է տեղի ունեցել Լոս Անջելեսի մերձակա Թայզենդ-Օուքս քաղաքում:
Տաջիկստանի հյուսիսի Խուջանդ քաղաքի խիստ ռեժիմի գաղութում տեղի ունեցած խռովության հետեւանքով առնվազն տասներեք կալանավոր է սպանվել:
ՀԱՊԿ-ի պետությունների ներկայացուցիչներին չի հաջողվել համաձայնեցնել հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության միասնական միացյալ համակարգի ստեղծման աշխատանքի պլանը:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն պաշտոնապես ներողություն է խնդրել նացիստական Գերմանիայից փախած հրեաներից ու նրանց ընտանիքներից, որոնց Կանադայի կառավարությունը հրաժարվել է ընդունել 1939 թվականին:
Կյանքի 87-րդ տարում նոյեմբերի 7-ին մահացել է ֆրանսիացի կոմպոզիտոր, «Օսկար» մրցանակh դափնեկիր Ֆրանսիս Լեյը:
CNN հեռուստաընկերության թղթակից Ջիմ Ակոստան ժամանակավորապես զրկված է Սպիտակ տան մշտական անցագրից, որը պահանջվում է մամուլի համար բաց միջոցառումների այցելության համար, նոյեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ-ի նախագահի հետ լեզվակռիվ սարքելու պատճառով:
Առնվազն վեց մարդ է զոհվել Չինաստանի հյուսիսի Հեբեյի նահանգի Սինլե քաղաքի պարարտանյութերի արտադրության գործարաններից մեկում գազագեներատորային կայանքի պայթելու հետեւանքով, եւս յոթ հոգի տուժել է:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի պաշտոնաթողության մասին։
Գվատեմալայում Ֆուեգո հրաբուխը, որի ժայթքումը հունիսին ավելի քան 160 մարդու կյանք խլեց, կրկին ակտիվացել է:
«ՀՀ վարչապետը խոսել էր սահմանի փակման հնարավորության մասին, որը, կարծում եմ, ծայրահեղ սցենար է, քանի որ Միացյալ Նահանգները հասկանում է այն նշանակությունը, որն ունեն Իրանն ու Վրաստանը Հայաստանի համար»:
Նախագահ Թրամփի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերին այցելեց Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան՝ փոխանցելով Սպիտակ տան դիրքորոշումը տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ:
«Բոլթոնի այցի ժամանակ ԱՄՆ-ը հավանաբար ավելի շուտ ուզում էր տեղեկացնել, որ գործընթացներ են տեղի ունենալու, և ուզում էր հասկանալ, թե Հայաստանում նոր ձևավորված պետական էլիտայի դիրքորոշումներն այս հարցի վերաբերյալ ինչպիսին են»։
Բաքվի արագ արձագանքումը համոզիչ է դարձնում, որ Բոլթոնի այցը տարածաշրջան իբրև անմիջական թիրախ ուներ Բաքուն՝ Իրանի մեկուսացման Վաշինգտոնի արտաքին քաղաքականության համատեքստում։
ԱՄՆ-ի քաղաքացիների 58 տոկոսը հայտարարել է, որ երկիրը ոչ ճիշտ ուղղությամբ է շարժվում:
«Կիսում եմ ՀՀ պաշտպանության նախարարի այն մոտեցումները, որ ՀԱՊԿ-ում քարտուղարի պաշտոնում պետք է Հայաստանը շարունակի պաշտոնավարումը։ Սակայն ինքս այդքան էլ վստահ չեմ, որ ՀԱՊԿ մյուս անդամներն այս ամենի հետ կարող են համաձայնել»,- անդրադառնալով նոյեմբերի 8-ին Աստանայում քննարկվելիք ՀԱՊԿ քարտուղարի ընտրության հարցին՝ նշեց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները նոյեմբերի 8-ին Աստանայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում կքննարկեն կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը, ով կփոխարինի պաշտոնից ազատված, Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովին:
Ռեկորդային թվով կանայք են ընտրվել Միացյալ Նահանգների Կոնգրեսի ստորին պալատում:
Ընդամենը Եվրախորհրդարանի կազմի մեջ է մտնում 750 պատգամավոր:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը նոյեմբերի 27-ին քվեարկությամբ իր վերաբերմունքը կհայտնի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագրի եւ Լոնդոնի ու Բրյուսելի միջեւ ապագա հարաբերությունների՝ կառավարության կողմից նշված ձեւաչափի նկատմամբ:
Boeing կորպորացիան իր ինքնաթիռներն օգտագործող ընկերություններին օդաչուների համար նախատեսված հրահանգ է ուղարկել տեխնիկական անսարքության առաջացման դեպքում, որը, հետաքննության վարկածով՝ հանգեցրել է անցյալ ամսին Ինդոնեզիայի Lion Air ավիաընկերության Boeing 737 Max 8 հանրանավի կործանման:
ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի խոսքով՝ Իրանի հետ կապված ԱՄՆ խնդիրը մտահոգիչ է։ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատճառով հնարավոր է՝ հարցեր առաջանան ԱՄՆ-ի և Եվրամիության միջև, սակայն Իրան-ԱՄՆ խնդրի գոյությունը փաստ է։
Լոնդոնյան դատարանը ձերբակալել է նախկին ադրբեջանցի բանկիրի կնոջը՝ նրա հարստության աղբյուրների հետաքննության գործի շրջանակներում։ Միայն լոնդոնյան Harrods-ում 16 մլն եվրո ծախսած կնոջն արտահանձնում է սպառնում։ Այս մասին հայտնում է bbc.com-ը։
Լեհաստանը մոտ է Եվրամիությունից դուրս գալուն (Polexit) Բրյուսելի հետ լուրջ կոնֆլիկտի պատճառով:
Եվրամիությունը կպահպանի պատժամիջոցների քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի իրադրության եւ 2014 թվականին ՌԴ-ին Ղրիմի միացման պատճառով, բայց, ընդսմին, կշարունակի երկխոսությունը Մոսկվայի հետ:
Ֆրանսիայի Մարսել քաղաքի կենտրոնում փրկարարները շենքի փլվածքների տակից հանել են հինգերորդ զոհվածի մարմինը: