Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի «Թուրքական հոսք» գազամուղի ծովային մասի կառուցումն ավարտելու արարողությանը:
Ամերիկյան F/A ռազմական ինքնաթիռ է ծովն ընկել Ճապոնիայի Օկինավա պրեֆեկտուրայից ոչ հեռու:
Նոյեմբերի 11-ին ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ են նշել Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի հարյուրամյակը, տեղեկացնում է BBC-ին:
ՀԱՄԱՍ շարժման զինյալները Գազայի հատվածից շարունակում են Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսային եւ հարավային մասերում անտառային հրդեհների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 31-ի:
Չինացի ոստիկանները կսկսեն մարդկանց նույնականացնել ըստ նրանց քայլվածքի:
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին:
«Այդ փուլում ես կրկին կանխատեսում եմ բարդ իրավիճակ շփման գծում, որտեղ օպերատիվ կապը չի գործելու»,- ասաց Հալբախը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել չմոռանալ միլիոնավոր զինվորների կյանք խլած Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքները։
Փարիզում ընթանում է Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի տոնակատարություն։ ը Փարիզ ժամանած պատվիրակությունների ղեկավարների դիմավորման արարողությունը։
Ելիսեյան պալատում մենարկել է Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի տոնակատարությանը Փարիզ ժամանած պատվիրակությունների ղեկավարների դիմավորման արարողությունը։
Ալեքսեյ Մալաշենկոյի կարծիքով՝ Հայաստանի ցանկության չիրականացումը հետևանքներ չի ունենա ՀԱՊԿ-ի, հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների համար, սակայն կարող է ուշադրության արժանանալ երկրի ներսում, քանի որ ՀՀ իշխանություններն ավելի վաղ նշել էին, որ ՀԱՊԿ կանոնակարգը պետք է պահպանվի:
Նոյեմբերի 8-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1200-րդ նիստին ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես եկավ ելույթով՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարեկան զեկույցին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ հարձակում ծրագրած անձինք խոստովանել են, որ մտադիր են եղել դանակով հարձակվել նրա վրա Առաջին աշխարհամարտի ավարտի հարյուրամյակին նվիրված հանդիսավոր արարողությունների ժամանակ:
Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Ինե Էրիքսեն Սյորեյդեն հայտնել է, որ պաշտոնական Օսլոն ծրագրում է 2019 թվականին նոր դեսպանատուն բացել Թբիլիսիում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆորնիա նահանգում բռնկված լայնամասշտաբ անտառային հրդեհների մեղավոր է հայտարարել տեղական իշխանություններին՝ սպառնալով նահանգը զրկել դաշնային ֆինանսավորումից, եթե աղետների դեմ պայքարի համար հատկացումների ոչ նպատակային խնդիրը չկարգավորվի:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը քննարկել է Եվրոպայում անվտանգությանն առնչվող հարցեր:
Սանկտ Պետերբուրգում «Լենտա» հիպերտմարկետի հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված է շուրջ 200 հրշեջ:
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հյուսիսում շարունակվող ու մեծ ընդգրկում ստացող հրդեհի հետևանքով մահացել է առնվազն ինը մարդ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀԱՊԿ նիստը բավականին բուռն է ընթացել։
«Ներկայումս այս պաշտոնի զիջումը ցանկացած երկրի՝ Հայաստանի ներսում մեծ ուշադրության, գուցե բացասական գնահատականների արժանանա, քանի որ, փաստորեն, Հայաստանը ներքաղաքական զարգացումների պատճառով կորցրեց միջազգային կազմակերպությունում այդ կարևոր պաշտոնը, սակայն կա կարծիք, որ դրանից կարելի էր հմտորեն խուսափել»:
2018 ֆինանսական տարում ԱՄՆ-ը զենքի արտահանման ցուցանիշներն ավելացրել է 13 տոկոսով՝ կնքելով 192,3 մլրդ դոլարի գործարքներ:
Անհայտ անձինք կրակել են Բևեռլի Հիլզում (ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգ) գտնվող տան վրա, որտեղ նկարահանվում էր Քանյե Ուեսթի և Դանիել Էրնանդեսի (կեղծանունը՝ Tekashi 6ix9ine) մասնակցությամբ տեսահոլովակ:
Ֆրանսիական Le Monde թերթը հրապարակել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հայտարարությունը, որի ներքո ստորագրել են ինչպես հայ, այնպես էլ Ֆրանսիայի հասարակական, քաղաքական հայտնի գործիչներ:
Իտալիան չի պլանավորում հաջորդ տարվա բյուջեի նախագիծը վերանայել Եվրահանձնաժողովի պահանջներին համսապատասխան:
«Այն, որ պետք է հետաքննության մեխանիզմներ ներդրվեն, միանշանակ է։ Մենք էլ ենք դրա մասին ամեն հանդիպման ժամանակ բարձրաձայնում, որովհետև սա շատ կարևոր է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման, ի վերջո, մարդկանց կյանքի անվտանգության, զոհերի քանակն իսպառ բացառելու համար»։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-11-ը աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա:
Ավտոշարասյունը, որով ընթանում էին Բելգիայի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետներ Շառլ Միշելը եւ Թերեզա Մեյը, նոյեմբերի 9-ին վթարի է ենթարկվել Բելգիայի ավտոմայրուղում, տուժել է երկու ոստիկան:
Եվ եթե մենք կարողանանք հասարակության հետ միասին այդ բարեփոխումներն իրականացնել տարբեր մակարդակներում՝ հանրապետականից մինչև տեղական, չի լինի նաև հիասթափություն։ Եթե ինչ-որ ոլորտներում արգելակում լինի, ու բարեփոխումներն ուշանան, ապա, իհարկե, հերթական ընտրությունների ժամանակ հասարակությունը դա կգնահատի։ Մենք հասկանում ենք, որ աջակցության մակարդակը չկորցնելու համար անհրաժեշտ է պլանավորված աշխատանք տանել։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է նոյեմբերի 9-ին Մելբուռնում անցորդների վրա հարձակման պատասխանատվությունը, որը կատարվել է դանակով զինված տղամարդու կողմից: