ԱՄՆ-ը պետք է հարգի Չինաստանի ընտրած զարգացման ուղին. Սի Ցզինպին
ԱՄՆ-ի իշխանությունները պետք է հարգանքով վերաբերվեն Չինաստանի իրավունքներին եւ արդարացի շահերին, որոնք համապատասխանում են զարգացման՝ ընտրված ազգային ուղուն: Նոյեմբերի 8-ին այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը Պեկինի Ժողովրդական ժողովների տանն ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հետ կայացած հանդիպմանը։
«Վերջին ժամանակներս ԱՄՆ-ում զգալիորեն սաստկացել է Չինաստանի նկատմամբ բացասական հռետորաբանությունը, ինչն ուշադրության է արժանի»,- մեջբերում է պետության ղեկավարի խոսքը Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:
«Մտադիր ենք հավասարության եւ փոխադարձ շահի, ինչպես նաեւ փոխադարձ ըմբռնողության եւ զիջումների հիման վրա ամերիկյան կողմի հետ համատեղ բարեկամական կոնսուլտացիաների միջոցով պատշաճ կերպով կարգավորել այն խնդիրները, որոնք ի հայտ են եկել երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքում»,- ընդգծել է Սի Ցզինպինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: