Ինդոնեզիայում Lion Air-ի ինքնաթիռը թևով հարվածել է լապտերասյունին
Ինդոնեզիայում Lion Air բյուջետային ավիաընկերության ինքնաթիռը, որում եղել է 145 ուղեւոր, թեւով լապտերասյանն է հարվածել Սումատրա կղզու օդանավակայանում, չվերթի թռիչքը չեղարկվել է:
Այդ մասին հայտնել է Jakarta Post թերթը: Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ի երեկոյան: Boeing 737-900 ER ինքնաթիռը պետք է մեկներ Տանգերանգի «Սուկառնո Հաթա» օդանավակայան: Հրատարակության տվյալներով՝ միջադեպի հետեւանքով օդանավում եղած մարդկանցից ոչ ոք չի տուժել: Ինչպես հայտնել է Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը, միջադեպի պատճառով ինքնաթիռի օդաչուները հետաքննության ընթացքում հեռացված են աշխատանքից:
Lion Air ավիաընկերության ներկայացուցիչը պատահածը կապել է գետնի վրա աշխատող անձնակազմից օդաչուների ստացած ոչ ճիշտ ցուցումների հետ: Ավելի վաղ Lion Air ինդոնեզական ավիաընկերության եւս մեկ ինքնաթիռ, որը հոկտեմբերի 29-ի առավոտյան մեկնել էր Ջակարտայից, թռիչքից 13 րոպե անց ծովն էր ընկել Արեւմտյան Ճավայի ափամերձ շրջանում: Աղետի պատճառներն առայժմ պարզված չեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: