ԵՄ-ի խորհուրդը լույս նոյեմբերի 20-ի գիշերը հայտնել է, որ նախօրյակին չի կարողացել Եվրախորհրդարանի հետ համաձայնության գալ Եվրամիության 2019 թվականի բյուջեի շուրջ։
ԵՄ-ի Արտաքին գործերի խորհուրդը հաստատել է Եվրամիության անվտանգության եւ պաշտպանության համատեղ քաղաքականության բնագավառում մշտական կառուցվածքավորված համագործակցության շրջանակներում նախագծերի նորացված ցանկը (PESCO)։
Սաուդյան Արաբիայի Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդ գահաժառանգ արքայազնը կմասնակցի Արգենտինայում G20-ի գագաթնաժողովի աշխատանքին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ՝ Մելանյայի հետ նոյեմբերի 19-ին Ծննդյան տոների եղեւնու դիմավորման արարողություն են անցկացրել երկրի գլխավոր նստավայրում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 19-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել բարերար Վահան Շամլյանի եւ նրա խորհրդական Վահագն Բզնունու հետ:
«Վեհաժողովը նոր նախագահ ընտրեց Մադելին Մունին»,- ասված Է հաղորդագրության մեջ: Այդ պաշտոնում Մունը կփոխարինի Լիտվայի պաշտպանության նախկին նախարար Ռասա Յուկնյավիչենեին: Վերջինս այդ պաշտոնն զբաղեցնում Էր 2018 թվականի մարտից: ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը բաղկացած Է դաշինքի 29 երկրների 266 պատգամավորներից: Վեհաժողովի հաջորդ նստաշրջանը կկայանա Լոնդոնում 2019 թվականի հոկտեմբերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Ձեռնարկատեր, ֆիլանտրոպ եւ Նյու Յորքի նախկին նահանգապետ Մայքլ Բլումբերգը 1,8 մլրդ դոլար է նվիրաբերել Ջոնս Հոփքինսի համալսարանին:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը, ըստ որոշ գնահատականների, ճգնաժամ է առաջ բերել ՀԱՊԿ-ում, որի գագաթնակետն օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մինսկի «փոխհրաձգությունն» էր:
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունն (ՔԶԱԿ) արձանագրել է ամբողջ աշխարհում քիմիական զենքի հայտարարված պաշարների 96,5 տոկոսի ոչնչացումը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ իրեն դուր է գալիս Սպիտակ տանն ապրելը, բայց որոշ ժամանակ է պահանջվել նախագահի կարգավիճակին ընտելանալու համար:
Նոյեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Թուրքիա` մանակցելու Ստամբուլում կայանալիք «Թուրքական հոսք» գազամուղի ծովային հատվածի կառուցումն ավարտելու արարողությանը:
Սաուդյան Արբիան կոչ է անում Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծում գտնել, որը երկրից դուրս կմղի ահաբեկչական խմբավորումներին:
ԵՄ-ում մնացող 27 երկրների ընդհանուր գործերի նախարարների խորհուրդը միության կողմից պաշտպանել է միավորումից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) պայմանների վերաբերյալ պայմանագրի նախագիծը:
Գերմանիան արգելել է Սաուդյան Արաբիայի 18 հպատակների մուտքը երկիր, որոնք, հնարավոր է, մեղսակից են լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանությանը Ստամբուլում թագավորության գլխավոր հյուպատոսարանում:
Եվրամիությունը լիարժեք կդառնա միայն իրեն Արեւմտյան Բալկանների երկրների անդամակցումից հետո:
Nissan-ի եւ Renault-ի ղեկավար Կառլոս Գոնը նոյեմբերի 19-ին Ճապոնիայում ձերբակալվել է այդ երկրի ֆինանսական օրենսդրության խախտման կասկածանքով:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ միջազգային գործընկերների հետ հարաբերություններում Հայաստանը չի լինելու լուռումունջ համակերպվողի դերում:
Իրանի հետ հաշվարկների համար մեխանիզմ մշակելու աշխատանքը շարունակվում է, աշխատանքին միացել են ԵՄ-ի մի շարք երկրների ֆինանսների նախարարներ, բայց դեռեւս անկարելի է նշել աշխատանքի ավարտի ստույգ ամսաթիվը:
Սաստիկ անձրեւներ են տեղացել մայրցամաքային Իսպանիայում, Ինչպես նաեւ Բալեարյան եւ Կանարյան կղզիներում, ծովեզերքին դրանք հեղեղումներ են առաջացրել, Վալենսիայում եւ Ալիկանտեում նոյեմբերի 19-ին սահմանվել է վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ:
«Դեղին բաճկոններ» ֆրանսիական հասարակական շարժման մասնակիցները, որոնք հանդես են գալիս վառելիքի գների աճի դեմ, նոյեմբերի 19-ին շարունակում են բողոքի իրենց զանգվածային ակցիաները, որոնք ամբողջ Ֆրանսիայում սկսվել էին նոյեմբերի 17-ին:
«Թալիբան» շարժումը նոյեմբերի 19-ին հավաստել է, որ անցյալ շաբաթ իր անդամները Կատարում հանդիպել են ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ:
Air France ֆրանսիական առաջատար ավիաընկերությունը 2019 թվականի ապրիլից պլանավորում է իրականացնել բիլիսի-Փարիզ չվերթներ:
Նոյեմբերի 19-ին Ֆրանսիայի մի շարք քաղաքներում վերսկսվել են բողոքի լայնածավալ ակցիաները վառելիքի գների բարձրացման դեմ:
«Միջազգային հարթակներում նման հռետորաբանությունն ընդունելի չէ, առավել ևս դաշնակից բարեկամ երկրների մեջ: ՀԱՊԿ-ը մի ընտանիք է, և հիմա ամբողջ աշխարհն է նայում»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Բելառուսի կոշտ հայտարարությանը:
Brexit-ի շուրջ Եվրամիության գլխավոր բանակցորդ Միշել Բառնեին հնարավոր է համարել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո անցումային շրջանի երկարաձգումը մինչեւ 2022 թվականի վերջը: Այդ մասին գրել է The Guardian թերթը:
Ադրբեջանն և Բելառուսը Թուրքիայում նախատեսում են հիմնել համատեղ գործարան, որը կզբաղվի տրակտորաշինությամբ:
«Ես ցավում եմ, որ այսպիսի իրավիճակ է առաջանում նման կարևոր ձևաչափում, որ ՀԱՊԿ-ն է: Միանշանակ է, թե՛ Բելառուսի, թե՛ Ղազախստանի նախագահների հայտարարությունները չեն բխում կառուցողականության ոգուց և այն համագործակցության տրամաբանությունից, որ ՀԱՊԿ գործընկերության մեջ առկա է»:
Գվատեմալայի իշխանությունները տարահանում են հայտարարել Ֆուեգո հրաբխի անմիջական մերձակայքում գտնվող շրջաններում, որը վերջին 24 ժամվա ընթացքում վտանգավոր կերպով ակտիվացել է:
4 միլիարդ դոլարի հատկացումը ծովի հատակից Արգենտինայի ռազմածովային ուժերի՝ մեկ տարի առաջ խորտակված San Juan սուզանավի բարձրացման գործողության համար անխոհեմ որոշում կլիներ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարծում է, որ իրեն կհաջողվի Brexit-ի շուրջ համաձայնագիր կնքել Եվրախորհրդի առաջիկա գագաթնաժողովում: