Բառնիեն հնարավոր է համարել Brexit-ից հետո անցումային շրջանի երկարացումը մինչև 2022 թվականի վերջը. Guardian
Brexit-ի շուրջ Եվրամիության գլխավոր բանակցորդ Միշել Բառնեին հնարավոր է համարել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո անցումային շրջանի երկարաձգումը մինչեւ 2022 թվականի վերջը: Այդ մասին գրել է The Guardian թերթը: Այդ գաղափարի մասին Բառնիեն հայտնել է ԵՄ-ի անդամ 27 երկրների դեսպանների հետ կայացած հատուկ խորհրդակցությունում:
Նրա կարծիքով՝ նման հեռանկարը թույլ կտար Բրյուսելին լրացուցիչ եւս երկու տարի Լոնդոնի հետ բանակցություններ վարել առեւտրական հարաբերությունների շուրջ, ընդսմին Մեծ Բրիտանիան կշարունակեր ենթարկվել Եվրամիության կանոններին եւ առանց ձայնի իրավունքի կկատարեր մուծումները նրա բյուջե, գրում է հրատարակությունը: Մինչդեռ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարծում է, որ իրեն կհաջողվի Brexit-ի շուրջ համաձայնագիր կնքել Եվրախորհրդի առաջիկա գագաթնաժողովում:
Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը, որը քաղվածքներ է տարածել բրիտանական կառավարության ղեկավարի ելութից, որով նա պետք է նոյեմբերի 19-ին հանդես գա Բրիտանական արդյունաբերության համադաշնության (CBI) տարեկան համագումարում: Մեյի խոսքով՝ բրիտանական կառավարությանը «բանակցությունների լարված շաբաթ է սպասում» Եվրամիության երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների նոյեմբերի 25-ին կայանալիք արտահերթ գագաթնաժողովի նախաշեմին: «Ես ակնկալում եմ, որ այդ ժամանակահատվածում մենք լիովին ու վերջնականապես կմշակենք շրջանակային համաձայնագիրը, որը կամրապնդի մեր ապագա հարաբերությունները:
Ես վստահ եմ, որ մենք կարող ենք Եվրախորհրդի նիստում կնքել այնպիսի գործարք, որը ես կկարողանամ ներկայացնել Համայնքների պալատին»,- ասված է նրա ելույթ տեքստում: ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:
Երկխոսությունը պետքէ շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: