Բաժիններ՝

«4 միլիարդ դոլար ծախսել այն ժամանակ, երբ Արգենտինայում աղքատության մակարդակը 30 տոկոս է կազմում, անխոհեմ է». Արգենտինայի ՊՆ

4 միլիարդ դոլարի հատկացումը ծովի հատակից Արգենտինայի ռազմածովային ուժերի՝ մեկ տարի առաջ խորտակված San Juan սուզանավի բարձրացման գործողության համար անխոհեմ որոշում կլիներ: Նոյեմբերի 18-ին այս կարծիքն է հայտնել երկրի պաշտպանության նախարար Օսկար Ագուադը։

«Եթե դա իրոք 4 միլիարդ դոլար կարժենա, անխոհեմություն կլինի: Սա իմ անձնական կարծիքն է, բայց 4 միլիարդ դոլար ծախսել այն ժամանակ, երբ Արգենտինայում աղքատության մակարդակը 30 տոկոս է կազմում, անխոհեմ է»,- ասել է նա America TV հեռուստաալիքի եթերում:

Միեւնույն ժամանակ նախարարը նշել է, որ հիմնական խնդիրը ոչ թե գործողության հնարավոր արժեքն Է, այլ այն տեխնոլոգիաների բացակայությունը, որոնք թույլ տային 907 մետր խորությունից բարձրացնել սուզանավը:

«Այժմ մեր առաջնահերթությունը հասկանալն է, թե ինչ է տեղի ունեցել»,- ընդգծել է Ագուադը: Ավելի վաղ Clarin թերթը, վկայակոչելով փորձագետների, գրել էր, որ նման խորությունից սուզանավի բարձրացման գործողությունը կարող է 3,5 միլիարդ դոլար նստել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս