Եվրամիությունը կոչ է անում Հնդկաստանին եւ Պակիստանին՝ զսպվածություն դրսեւորել եւ թույլ չտալ լարվածության սաստկացում:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հանդիպում անցկացնել մարտին՝ քննարկելու ամերիկա-հյուսիսկորեական երկրորդ գագաթնաժողովի արդյունքները:
Ուկրաինայի նախագահի պաշտոնի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է պետության ղեկավար Պյոտր Պորոշենկոյի պաշտոնազրկման ընթացակարգ սկսելու մասին՝ բանակում ընդգրկուն հափշտակումների՝ հրապարակված լրագրողական հետաքննությունից հետո։
Երուսաղեմի շրջանային դատարանը 11 տարվա ազատազրկման դատապարտեց Իսրայելի Էներգետիկայի եւ ազգային ենթակառուցվածքների նախկին նախարար Գոնեն Սեգեւին, որն իրեն մեղավոր է ճանաչել լրտեսության մեջ:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի պաշտոնաթող լինելու մտադրությունը մեկնաբանել է «ճամփադ բաց է» բառերով եւ խոստացել է թույլ չտալ, որ իրանցիների մոտ միջուկային զենք հայտնվի։
Կորեայի Հանրապետության վարչակազմը նշանակալի առաջընթաց է ակնկալում ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների Հանոյի գագաթնաժողովից:
Times-ը պատմում է, որ Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը տեղի է տվել իր կուսակցության ազդեցիկ անդամների հորդորներին եւ պաշտոնապես հայտարարել Brexit-ի շուրջ կրկնական հանրաքվեի անցկացման գաղափարը պաշտպանելու մասին:
Կարդինալ Ջորջ Փելլը մեղավոր է ճանաչվել Ավստրալիայում սեռական հանցագործությունների մեջ:
Չինական պատվիրակության մի մասը մնացել է Վաշիգտոնում՝ շարունակելու երկկողմ առեւտրական բանակցությունները փորձագետների մակարդակով:
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները փետրվարի 26-ի առավոտյան հարված են հասցրել ահաբեկիչների ճամբարին վերահսկման գծի՝ վիճելի Քաշմիրում Հնդկաստանը եւ Պակիստանը բաժանող փաստական սահմանի շրջանում:
Հանոյի մշակույթի եւ բարեկամության պալատի շենքում տեղավորված միջազգային մամուլի կենտրոնը փետրվարի 26-ին սկսել է աշխատանքը ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի լուսաբանման համար:
Իրանի խորհրդարանի անդամների մեծամասնությունը Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին ուղղված նամակ են ստորագրել Ջավադ Զարիֆին ԱԳ նախարարի պաշտոնում թողնելու խնդրանքով:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ-ի իշխանություններին մեղադրել է Լատինական Ամերիկայում պատերազմ կազմակերպելու փորձի մեջ:
Վենեսուելայի Ազգային ասամբլեայի ղեկավար Խուան Գուայդոն, որն իրեն նախագահ է հռչակել, մտադիր է Կոլումբիայից հայրենիք վերադառնալ այս շաբաթ:
ԱՄՆ-ը չի փոխի քաղաքականությունն Իրանի նկատմամբ, անկախ այն բանից՝ պաշտոնաթող կլինի արդյոք այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը:
Կուբայի ավելի քան 6,81 միլիոն քաղաքացիներ են քվեարկել կարիբյան երկրի նոր սահմանադրության հաստատման օգտին, նրանք կազմում է ցուցակի բոլոր ընտրողների 73,3 տոկոսը:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը փետրվարի 26-ին ժամանել է Հանոյ, որտեղ փետրվարի 27-28-ին կկայանա նրա հանդիպումը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Լիմայի խմբի երկրները Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) խնդրում են իր գնահատականը տալ Վենեսուելայի իրադրությանը:
Ֆրանսիացիների ավելի քան կեսը ցանկանում է, որ «դեղին բաճկոնավորների» շարժումն ավարտվի:
Ռուս մեդիամենեջեր, НТВ հեռուստաընկերության համահիմնադիր և «Останкино» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Իգոր Մալաշենկոյին մահացած են գտել Իսպանիայի իր տանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հուլիսի 4-ին՝ Անկախության օրը, «Ողջույն Ամերիկային» (A Salute To America) «Վաշինգտոնի ամբողջ պատմության մեջ խոշորագույն միջոցառումներից մեկն» անցկացնելու իր մտադրության մասին:
Բանգլադեշից Դուբայ թռչող ինքնաթիռի ուղևորը, ով ենթադրաբար փորձել է առևանգել ինքնաթիռը, սպանվել է տեղի ուժայինների կողմից:
Շոումեն, Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին իր կողմնակիցներին առաջարկում է Համացանցի միջոցով ընտրել Ուկրաինայի ապագա վարչապետին, պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների, Անվտանգության ծառայության եւ Գլխավոր դատախազության ղեկավարներին։
Ուկրաինացիների ավելի քան 26 տոկոսը պատրաստ է նախագահական ընտրություններում իր ձայնը տալ շոումեն Վլադիմիր Զելենսկու օգտին, երկրորդ տեղն զբաղեցնում է պետության գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ հավաքելով ձայների 18 տոկոսը, երրորդ տեղում «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոնէ, որի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 13,8 տոկոսը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը այս շաբաթ Վիետնամում կայանալիք իրենց հանդպմանը «ճիշտ ընտրություն» կկատարի հօգուտ միջուկային զենքից իր երկրի հարժարման:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Շարմ Էշ Շեյխում կայացած հանդիպման արդյունքներով պայմանավորվել են մինչեւ ԵՄ-ի մարտի 21-22-ի գագաթնաժողովը հանրակցության կազմից թագավորության դուրս գալու վերաբերյալ համաձայնության հասնելու անհրաժեշտության շուրջ:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշում է ընդունել «Հըզբոլլահ» շարժումը, այդ թվում նրա քաղաքական բաղադրիչը, հայտարարել ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու մասին:
ԵՄ-ն անհրաժեշտ է համարում խուսափել Վենեսուելայում զինված ինտերվենցիայի սցենարից, հանդես է գալիս առանց ուժի կիրառման ճգնաժամի խաղաղ լուծման օգտին:
Նախագահամետ Սոցիալիստների կուսակցությունն առավել մեծ թվով մանդատներն է ստանում Մոլդովայի խորհրդարանում՝ 101 մանդատից 34-ը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցների կոմիտեն հավանություն է տվել մի շարք անուն բեռներ սահմանափակումների ցանկից հանելու վերաբերյալ երեք միջազգային կազմակերպությունների խնդրանքին, որոնք անհրաժեշտ են ԿԺԴՀ-ում մարդասիրական գործունեության համար: