
Հանոյում աշխատանքն է սկսել ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի լուսաբանման մամուլի կենտրոնը

Հանոյի մշակույթի եւ բարեկամության պալատի շենքում տեղավորված միջազգային մամուլի կենտրոնը փետրվարի 26-ին սկսել է աշխատանքը ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի լուսաբանման համար: Այդ մասին Հանոյից հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Ինչպես գործակալությանը հայտնել են մեդիա-կենտրոնի կազմակերպիչները, ներկայում հավատարմագրում են ստացել մոտավորապես 2 հազար օտարերկրացի լրագրողներ: Ընդ որում՝ պալատը կարող է իր ներսում հանգիստ տեղավորել ԶԼՄ-ների շուրջ 3 հազար ներկայացուցիչների:
Մամուլի կենտրոնը շուրջօրյա աշխատելու է ընդհուպ մինչեւ մարտի 1-ը:
ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարներ Դոնալդ Թրամփը եւ Կիմ Չեն Ունը իրենց երկրորդ հանդիպումը փետրվարի 27-28-ին կանցկացնեն Հանոյում: