Բաժիններ՝

Ֆրանսիացիների ավելի քան կեսը կողմ է արտահայտվել «դեղին բաճկոնավորների» շարժման դադարեցմանը

Ֆրանսիացիների ավելի քան կեսը ցանկանում է, որ «դեղին բաճկոնավորների» շարժումն ավարտվի: Այս մասին հաղորդում է ֆրանսիական BFM հեռուստաալիքը, որը հղում է կատարում Odoxa հետազոտությունների ինստիտուտին: Հարցումն անցկացվել է փետրվարի 20-ին և 21-ին, որին մասնակցել է 18 տարեկանից բարձր ավելի քան հազար մարդ: Հարցման արդյունքների համաձայն` 55 տոկոսը հանդես է գալիս շարժման դադարեցման օգտին:

Ֆրանսիական France Inter ռադիոկայանի տվյալներով՝ 2018 թվականի նոյեմբերի վերջին «դեղին բաճկոնավորներին» աջակցություն էր հայտնում 66 տոկոսը: Հունվարին արդեն ակցիայի կողմնակիցների թիվը գնալով նվազեց՝ հասնելով 55 տոկոսի, այսօր արդեն միայն 45 տոկոսն է աջակցում: Հեղինակության նվազման ֆոնին նկատվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշի բարձրացում: Նրա վարկանիշը 27 տոկոսից հասել է 32 տոկոսի:

Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորներ»-ի շարժումը սկսվեց 2018 թվականին՝ ուղղված հարկերի և ապրանքների գների բարձրացման դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս