Բաժիններ՝

Լոնդոնը որոշեց «Հըզբոլլահ»-ը ճանաչել ահաբեկչական կազմակերպություն

Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշում է ընդունել «Հըզբոլլահ» շարժումը, այդ թվում նրա քաղաքական բաղադրիչը, հայտարարել ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու մասին: Այդ մասին ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ, որը փետրվարի 25-ին տարածվել է կառավարական տեղեկատվության կայքում:

«Կառավարությունը որոշում է ընդունել «Հըզբոլլահ»-ն ամբողջությամբ արգելել այն հիման վրա, որ այլեւս հնարավոր չէ տարբերակում դնել «Հըզբոլլահ»-ի ռազմական եւ քաղաքական թեւերի միջեւ»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Կառավարության այդ որոշումն այժմ պետք է ստանա խորհրդարանի հավանությունը, որին այն ներկայացվել է փետրվարի 25-ին: «Խորհրդարանում քննարկման առարկա կդառնա այն հարցը, որ մարտի 1-ից, երբ այս կարգադրությունն ուժի մեջ կմտնի, «Հըզբոլլահ»-ին, «Անսար ալ Իսլամ»-ին եւ «Ջամաաթ Նուսրաթ ալ Իսլամ վալ Մուսլիմին»-ին (JNIM` խումբ ի պաշտպանություն իսլամի եւ մուսուլմանների) անդամակցությունը կդիտվի քրեական հանցագործություն, որը նախատեսում է ընդհուպ մինչեւ 10 տարվա ազատագրկում»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդի պնդմամբ, «Հըզբոլլահ»-ը շարունակում է «Մերձավոր Արեւելքի փխրուն իրադրության ապակայունացման փորձերը», եւ այդ պատճառով պաշտոնական Լոնդոնը այլեւս չի կարող «տարբերակում դնել նրանց՝ արդեն արգելված ռազմական թեւի եւ քաղաքական կուսակցության միջեւ»: «Այդ պատճառով ես որոշում եմ ընդունել այդ խմբավորումն ամբողջությամբ հայտարարել օրենքից դուրս»,-արձանագրել է ՆԳ նախարարության ղեկավարը:

«Հըզբոլլահ»-ը շիաների իսլամիստական շարժում է, որը հաստատված է Լիբանանում: Այն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչված Իսրայելում, ԱՄՆ-ում եւ Եվրամիությունում, ինչպես նաեւ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամների կողմից: «Հըզբոլլահ»-ի նկատմամբ գործում են ամերիկյան պատժամիջոցներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս