Բաժիններ՝

Զելենսկին առաջարկել է Համացանցի միջոցով ընտրել Ուկրաինայի վարչապետին, ԱԳՆ-ի և ՈՒԱԾ-ի ղեկավարներին

Շոումեն, Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին իր կողմնակիցներին առաջարկում է Համացանցի միջոցով ընտրել Ուկրաինայի ապագա վարչապետին, պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների, Անվտանգության ծառայության եւ Գլխավոր դատախազության ղեկավարներին։

Ուկրաինայի գործող Սահամանադրության համաձայն՝ պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների, Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարները եւ գլխավոր դատախազը նշանակվում են Գերագույն ռադայի կողմից՝ նախագահի ներկայացմամբ: Նախարարների կաբինետի մյուս անդամները Ռադայի կողմից նշանակվում են վարչապետի ներկայացմամբ: Ուկրաինայի վարչապետը նշանակվում է եւ պաշտոնից արձակվում է Գերագույն ռադայի կողմից:

«Ու՞մ է դուր գալիս, երբ նախագահը պաշտոնի է նշանակում իր քավորին կամ բանակային ընկերոջը: Ինչու՞ է այդպես տեղի ունենում արդեն 28 տարի… Առաջարկիր, թե քո կարծիքով ով պետք է լինի Ուկրաինայի վարչապետը, գլխավոր դատախազը, Անվտանգության ծառայության ղեկավարը, արտաքին գործերի նախարարը, պաշտպանության նախարարը: Դա անեք միասին»,- հայտարարել է Զելենսկին տեսաուղերձում, որը փետրվարի 25-ին հրապարակվել է Facebook-ում «Զելենսկու թիմի» էջում:

Նա նշել է, որ բոլոր ցանկացողներն իրենց առաջարկությունները կարող են թողնել Facebook-ում «Զելենսկու թիմի» էջում կամ իր թիմի կայքում: Ուկրաինայում նախագահական ընտրությունները կկայանան մարտի 31-ին: Նախագահի պաշտոնին հավակնում են երկրի պատմության մեջ ռեկորդային թվով՝ 44 թեկնածուներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս