Բաժիններ՝

Կիմ Չեն Ունը ժամանեց Հանոյ՝ հանդիպելու Թրամփի հետ

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը փետրվարի 26-ին ժամանել է Հանոյ, որտեղ փետրվարի 27-28-ին կկայանա նրա հանդիպումը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը Վիետնամի մայրաքաղաքում ԿԺԴՀ-ԱՄՆ գագաթնաժողովի մամուլի կենտրոնից:

Կիմ Չեն Ունը կանգ է առել Melia Hanoi հյուրանոցում, որը գտնվում է քաղաքի կենտրոնում: Նա կտեղավորվի նախագահական պենտհաուսում, որի վրա սարքավորված է ուղղաթիռների հարթակ:

Ներկայում Melia Hanoi հյուրանոց տանող ճանապարհներին երթեւեկությունը լիովին դադարեցված է, հյուրանոցի մոտ հերթապահում են Վիետնամի անվտանգության ծառայությունների մի քանի զրահամեքենաներ:

Ավելի վաղ Կիմ Չեն Ունը զրահագնացքով հատել է Չինաստանի եւ Վիետնամի սահմանը եւ ժամանել Դոնգդանգ կայարան (Վիտենամի Լանգշոն հյուսիսային նահանգ): Կայարանում նրան հանդիսավոր պայմաններում ընդունել է տեղի ղեկավարությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728