
Լիմայի խումբը Միջազգային քրեական դատարանին խնդրել է գնահատական տալ Վենեսուելայի իրադրությանը

Լիմայի խմբի երկրները Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) խնդրում են իր գնահատականը տալ Վենեսուելայի իրադրությանը: Այդ մասին ասված է խմբի հայտարարության մեջ, որը տարածվել է դրա՝ փետրվարի 25-ին Բոգոտայում կայացած նիստի արդյունքների վերաբերյալ:
«Որոշեցինք դիմել Միջազգային քրեական դատարանին՝ Վենեսուելայի հումանիտար լուրջ իրադրությունը, քաղաքացիական բնակչության դեմ Նիկոլաս Մադուրոյի վարչակարգի հանցավոր բռնությունը եւ միջազգային օգնության ստացման մերժումը նկատի առնելու խնդրանքով, ինչը հանցագործություն է մարդկության դեմ»,- ասված է Լիմայի խմբի ամփոփիչ հայտարարության մեջ:
Ըստ որում կազմակերպության մասնակիցները վերստին հայտարարել են այն համոզվածության մասին, որ անցումը ժողովրդավարության պետք է իրականացվի իրենց իսկ վենեսուելացիների կողմից՝ խաղաղ եւ Սահմանադրության ու միջազգային իրավունքի շրջանակներում, քաղաքական եւ դիվանագիտական միջոցների աջակցությամբ եւ առանց ուժի գործադրման, նշված է փաստաթղթում:
Փետրվարի 25-ին Կոլումբիայի մայրաքաղաքում կայացել է Լիմայի խմբի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հերթական նիստը: Խումբը կազմվել է 2017 թվականին, դրա մեջ մտնում են Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների 14 երկրներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: