
ՄԱԿ-ը պատժամիջոցներից ազատել է ԿԺԴՀ-ի համար մարդասիրական բեռների նոր խմբաքանակը. KBS

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցների կոմիտեն հավանություն է տվել մի շարք անուն բեռներ սահմանափակումների ցանկից հանելու վերաբերյալ երեք միջազգային կազմակերպությունների խնդրանքին, որոնք անհրաժեշտ են ԿԺԴՀ-ում մարդասիրական գործունեության համար: Փետրվար 25-ին այդ մասին հայտնել է KBS հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ սահմանափակումները վերացվել են ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), Իռլանդիայի Concern Worldwide Korea մարդասիրական կազմակերպության եւ Գերմանիայի Welthungerhilfe կազմակերպության նկատմամբ:
Այսպիսով ԱՀԿ-ն հնարավորություն է ստացել ԿԺԴՀ ուղարկելու անհաղորդալար կապի սարքավորանք, ճառագայթման տվիչներ եւ ճառագայթաակտիվ աղտոտումների հեռացման սարքավորանք, որը կօգտագործվի Փհենյանում ԱՀԿ-ի ներկայացուցչությունում:
Մյուս երկու կազմակերպությունները կկարողանան Հյուսիսային Կորեա ուղարկել պարեն, ջուր եւ սերմերի արտադրության եւ պահման հետ կապված բեռներ: Այդ ապրանքների արժեքի մասին ավելի մանրամասն հաշվետվություն Պատժամիջոցների կոմիտեն առայժմ չի ստացել:
Պատժամիջոցներից ազատումը կգործի կես տարի: KBS-ն նշում է, որ մինչ այժմ հավանություն է տրվել 15 նման խնդրանքի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: